Օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան

Վաղը ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Վաղը ջերմաստիճանը 3-4 աստիճանով նվազում է։ Մեծ բան չէ, բայց դե սրտահովանք է»,-գրել է նա:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ 

Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին, 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: