Հայաստանում առկա է հեպատիտ Ց-ի ավելի քան 4500 դեպք. սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ն ու Ց-ն նահանջել են

Թեև Հայաստանում սուր և քրոնիկ հեպատիտ Ց-ով և Բ-ով հիվանդացության նվազում է դիտվում, 2019-ի առաջին կիսամյակում հեպատիտ Ց է ախտորոշվել 706 պացիենտի շրջանում, ովքեր բուժհաստատություն են դիմել այլ խնդիրներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան՝ հուլիսի 28-ին ընդառաջ հրավիրված ասուլիսում հայտնեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի Ոչ վարակիչ հիվանդությունների ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

«2018-ին արձանագրվել է հեպատիտի 2070 նոր դեպք: Պատվաստումները, կանխարգելիչ  շատ միջոցառումներ բերել են նրան, որ մենք ունենք սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ի՝1.2 անգամ և Ց-ի՝ 1.5 անգամ նվազում:  2018-ին հայտնաբերվել է սուր վիրուսային հեպատիտ Ց-ի 15 դեպք, առաջնային քրոնիկ հեպատիտ Ց-ի՝ 122 դեպք, և 1214 հեպատիտ Ց-ով հիվանդներ են ախտորոշվել, որոնք դիմել են բուժհիմնարկ լրիվ այլ խնդիրներով, հայտնաբերվել են արագ թեստով: Սա բավականին մեծ ցուցանիշ է»,- ընդգծեց Աբովյանն ու նշեց, որ արդեն այս տարվա առաջին կիսամյակում ունենք 706 պացիենտ, ովքեր ախտորոշվել են բուժհիմնարկում, երբ դիմել են այլ խնդիրներով:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: