Չինաստանում սողանքների հետևանքով զոհերի թիվը 38-ի է հասել, ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել որոնողական աշխատանքներին

Չինաստանի հարավ-արևմտյան Գույչժոու նահանգում սողանքների հետևանքով զոհերի թիվը 38-ի է հասել, ևս 13 մարդ անհետ կորած է համարվում, գրում է РИА Новости-ն՝ Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությանը հղումով: Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհի և 25 անհետ կորածի մասին:

Սողանքները տեղի են ունեցել անցած շաբաթ՝ վնաս հասցնելով 23 տնտեսության, ավելի քան 20 շինություն՝ ներառյալ բնակելի տներ, ամբողջությամբ գետնի տակ են հայտնվել:

Անհետ կորածների որոնումները շարունակվում են: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հրշեջ-փրկարարներ, զինվորականներ, ոստիկաններ և կամավորներ: Երկուշաբթի առավոտվա դրությամբ տուժածներից 11-ը դեռ հիվանդանոցում է գտնվում:  

Աղետի առնչությամբ ՄԱԿ-ն անհրաժեշտության դեպքում Չինաստանին որոնողափրկարարական գործողություններում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: