Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 88 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 88 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, յուրացման կամ վատնման 13, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 7-ական, անձի առևանգման 4, սպանության սպառնալիքի 3, դրամանենգության 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, երեխային ծնողից ապօրինի բաժանելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնասպանության հակելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրանյութի մաքսանենգության, սառը զենքի հայտնաբերման, ծեծի և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 1-ական դեպք: 

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: