Ողբերգական դեպք Տավուշի մարզում. երիտասարդ ընտանիքն իրենց 5-ամյա և 3-ամյա տղա երեխաներին հայտնաբերել են ջրահեղձ եղած վիճակում

Երեկ՝ հուլիսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում; Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։ Ինչպես shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հրանտ Խանձրածյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա-երը։

Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: