Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ ոստիկանապետին

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանին (լուսանկարում՝ ձախից առաջինը):

Հրաչ Խոստեղյանն այդ պաշտոնին նշանակվել է հուլիսի 30-ին։ «Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանագրով Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը, որը զբաղեցնում էր Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը: Այս պահին Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը թափուր է»,- ավելի վաղ Tert.am–ին տեղեկացրել էին ոստիկանության լրատվականից: