Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի. Փաշինյան

«Իրատես» թերթը հուլիսի 23-ին լուր էր հրապարակել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջեւան է գնացել։

Այսօր Իր ֆեյսբուքյան էջում վարչապետն անդրադառնալով այս լուրին գրել է. «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սեւանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջեւան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի:

Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում:

Նաեւ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում:

Բա ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում:

Առավել մանրամասն՝ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան էջում: