Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարակալ է տվել։

Այս մասին ասված է բուհի ֆեյսբուքյան էջում։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական տվեց՝ լքելով բուհի ռեկտորի պաշտոնը, որին նվիրել է իր կյանքի 20 տարին: 

Վահրամ Առաքելյանը այս տարիների ընթացքում փայլուն օրինակ դարձավ մի ռեկտորի, ով վերադասավորեց ինստիտուտի առաջնահերթությունները, սրտացավորեն ու նվիրումով լծվեց բուհի ամենամեծ ու անգամ աննշան խնդիրներն ու կարիքները լուծելու գործին, համախմբեց գիտամանկավարժական մտքի ու դասախոսական կազմի լավագույն ներկայացուցիչներին, շատերին ճանապարհ ցույց տվեց ու հարթեց հաջողությունների ու լավագույն ձեռքերումների ուղին, վերարժևորեց ու ներդրեց բուհական կյանքում այն ամենը, ինչ առաջադեմ է, արժեքավոր ու ստեղծարար: 

Խորը հարգանքով արժևորելով երկրի միակ մարզական բուհի յոթ տասնամյակից ավելի պատկառելի պատմությունը և այդ պատմությունը կերտողների գործը՝ ռեկտոր Առաքելյանը երբևէ չխուսափեց բարեփոխումներից, շատ հաճախ նաև կայացրեց արմատական փոփոխություններ անելու որոշումներ, որոնք ուղղակիորեն օժանդակեցին բուհի զարգացմանն ու առաջընթացին:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: