Նոր հնարավորություն` Արցախի զարգացման համար. շուտով կմեկնարկվի Համահայկական ամառային խաղերը

«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում մեկնարկելու են օգոստոսի 6-ին` Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում` ջահերի երթով:

Մրցաշարերն անց են կացվելու ինչպես անհատական, այնպես էլ թիմային 6 մարզաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, ծանրամարտ, բազկամարտ, սպորտային պարեր, շախմատ՝ Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում և Մարտակերտում:

Արևմտյան Հայաստանի հին քաղաքներից ազգային տարազով Արցախ են գալու սասունցիները, արդահանցիները, մշեցիներն ու տիգրանակերտցիները։

Առավել մանրամասն՝ ipress.am կայքում: