Վայոց Ձորում և Գեղարքունիքում կառուցվում է ֆուտբոլի 25 խաղադաշտ. Արթուր Վանեցյանը ծանոթացել է աշխատանքներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում, որտեղ ավարտական փուլին են մոտենում ՀՖՖ-ի կողմից  պատվիրված 40/20 չափի թվով 10 խաղադաշտերի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այցի շրջանականերում Արթուր Վանեցյանը մասնավորապես եղել է Գլաձոր համայնքում՝ տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, մարզում ֆուտբոլի զարգացման հարցերով քնարկումներ է ունեցել տեղական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

ՀՖՖ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր կարևորել է Հայաստանում ֆուտբոլը հավասարաչափ զարգացնելու անհրաժեշտությունը՝ որպես օրինակ բերելով այս պահին Վայոց Ձորում և Գեղարքունիքում ընթացող 25 խաղադաշտերի կառուցուման աշատանքները, ՀՖՖ-ի կողմից մարզերում իրականացվող այլ ծրագրերն ու նյութական օժանդակությունը:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: