Շուտով Գյումրիում իր դռները կբացի դելֆինարիումը

Շուտով Գյումրի այցելելու ևս մեկ առիթ կլինի. Գյումրիում իր դռները կբացի դելֆինարիումը: Սոչիում արհեստական ակվարիումում ծնված ու մեծացած 12 և 9 տարեկան Սաշան ու Քսյուշան սևծովյան աֆալին տեսակի դելֆիններ են: Նրանց հետ Գյումրի է բերվել նաև 5 տարեկան հյուսիս-ծովային ծովառյուծը՝ Զայան: 300 նստատեղ ունեցող դելֆինարիումն արդեն պատրաստ է, իսկ կենդանիների հետ վերջին պարապմունքներն են անցկացնում:

Դելֆինարիումը գյումրեցի ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանի ներդրումային ծրագիրն է հարազատ քաղաքում: Նա նմանատիպ դելֆինարիումներ ունի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Իրանում:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: