Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին վարչապետը շրջեց գործարանի տարածքով և ծանոթացավ ընթացող աշխատանքներին:

Գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը նշեց, որ թել արտադրող իրենց գործարանն իր շուրջը կհամախմբի ամբողջ տեքստիլը:

«Բազմաթիվ փոքր գործարաններ կսկսեն աշխատել և հսկայական աշխատատեղ կապահովվի»,- ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ կառավարությունն օրենքով նախատեսված արտոնություն է տրամադրել գործարանին, իսկ անհրաժեշտության դեպքում գործարանը կկարողանա ընդլայնել ամսական արտադրվող թելի ծավալը:

Առավել մանրանասն՝ Արմենպրես կայքում։