Մաքսիմ Մանուկյանը՝ Թբիլիսիի ըմբշամարտի միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

Ինչպես Armsport-ը գրում է. Թբիլիսիում ավարտված Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճել է Մաքսիմ Մանուկյանը։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնը 82 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ այս մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, իսկ բրոնզե մեդալներ՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը։