Արյան բարձր ճնշումն իջեցնող 19 արդյունավետ ժողովրդական բաղադրատոմս

1.    Արյան բարձր ճնշման դեպքում. 60գ մեղրի հետ խառնած 100գ ընկույզն ուտել օրական 3-4 անգամ: Ունի անոթալայնիչ և միզամուղ ազդեցություն:


2.    Զարկերակային ճնշումը  կարելի է արագ  իջեցնել պարզ ձևով. բավական է ներբաններին 10-15 րոպե խնձորի  քացախով թրջոց դնել:

3.    Սեզոնին օրաբաժնում ներառել ձմերուկ` օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերելու համար: Այն  նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը:

4.    2 ճ.գ. չորացրած սև հաղարջի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցնել, թրմել 1 ժամ, քամել, ընդունել օրական 4 անգամ, 1/4-ական բաժակ,  2-3 շաբաթ շարունակ: Ձմռանը և վաղ գարնանը նույն արդյունք ապահովում են սև հաղարջի չորացրած տերևները: Պատրաստման եղանակը նույնն է:

5.    Բազուկի թարմ քամած հյութը  նույնքան մեղրի հետ խառնած ընդունում են օրական 4-5 անգամ` 1-ական ճ.գ., ուտելուց առաջ:

6.    Կարտոֆիլի կճեպի եփուկ. նախօրոք լավ լվացված 4-5 կարտոֆիլի կճեպի վրա լցնել 0.5լ եռացրած ջուր, մարմանդ կրակի վրա 15 րոպե եռացնել (բերանը փակած): Թրմել, քամել: Խմել օրական 1-2 բաժակ:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում։