ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է այցելել տարածաշրջանային հրշեջ-փրկարարական ջոկատներ

Հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանը ռիսկային է խոշոր հրդեհների բռնկման տեսանկյունից։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը վերջին օրերին այցելություններ է կարատում տարածաշրջանային հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ ծանոթանալու վերջիններիս պատրաստվածության մակարդակին և խիստ զգոնություն պահպանելու հրահանգներ տալու։

Նախօրեին նախարարը այցելել էր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Նախարարը ծանոթացել էր հրշեջ-փրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև՝ զրուցել ծառայություն մեջ գտնվող անձնակազմի հետ:

Նախարարը կարևորել է կարգապահությունը, հրշեջ-փրկարարների մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործումը, որի արդյունքում անընդհատ պետք է բարձրանա փրկարարական տարբեր աշխատանքների որակը:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել էր նաև, որ կառավարությունը գումար է հատկացրել հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման և տեխնիկական վերազինման համար:

Նախարարը Ցոլակյանը փրկարարներին կոչ է արել շոգ եղանակի և արձակուրդային շրջանի հետ կապված ցուցաբերել բարձր զգոնություն, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով արձագանքել մեծ թվով հրդեհներին և արտակարգ պատահարներին:

Աղբյուրը՝ mes.am