Հովիտներում և նախալեռներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, եղանակը կշոգի 2-3 աստիճանով

Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ արագությամբ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Առավել մանրամասն՝ mes.am կայքում։