Ողբերգական վթար Արմավիրում. Mercedes-ը մի քանի պտույտ անելով գլխիվայր հայտնվել է ձորում, կա 2 զոհ,1 վիրավոր (ֆոտո)

Արմավիրի մարզում, այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Ա․ Հ․-ի վարած Mercedes մակնիշի եւ 40-ամյա Ռ․ Գ․ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Ռ. Գ․, ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Ա․ Գ․, մահացել են, իսկ մյուս ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Ս․ Գ․ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: