«Panasonic» ընկերության գլխավոր տնօրեն. Մասկը հանճար է

Իլոն Մասկն առողջ բանականությանը մարտահրավեր նետող հանճար է, ով կարող է լինել չափից դուրս լավատես: «Reuters» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է «Panasonic» ընկերության գլխավոր տնօրեն Կազուխիրո Ցուգան։

«Ես հավատում եմ, որ միայն հանճարները կարող են տարված լինել մեծ տեսլականներով, և հանճարը, որին ես գիտեմ, Իլոն Մասկն է»,- նշել է Կազուխիրո Ցուգան։

Նշենք, որ «Panasonic»-ը և «Tesla Inc»-ը բանակցում են Նևադայում գտնվող իրենց համատեղ մարտկոցային գործարանի ընդլայնման շուրջ, այն բանից հետո երբ Tesla-ում ծագած արտադրական խնդիրներն ու ձգձգումները բարդացրել են նրանց համագործակցությունը վերջին մի քանի տարիների ընթացքում։

Ցուգան ասել է, որ Մասկի պես հանճարը կարող է արհամարհել անհարմարությունները եւ գնալ դեպի իր տեսլականը։ «Այդ տեսլականի համեմատ շատ ու շատ բաներ իրականում նշանակություն չունեն։ Ես երբեք չեմ կարող նրան նմանվել»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլորի համար, հավանաբար, անվտանգ է դա չանելը։