Արցախի պարետի որոշմամբ` վերացվում են Գետավան և Չափար համայնքներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները

Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, որով վերացվում են Գետավան և Չափար համայնքներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները:

Պարետի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է Մարտակերտ քաղաքում գտնվող «Բաղմանյան» ընկերության գործունեությունը:

Նյութը՝ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/161202745520514