Խոշոր ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին․ մեքենաները վերածվել են մետաղաջարդոնի

Հուլիսի 9-ին ժամը 16.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին, տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում իրար են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։

Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենայի, վազանց կատարելու նպատակով, հանդիպակաց երթևեկելի մաս դուրս գալը:

Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ։

ԱՀ ոստիկանությունը հորդորում ու պահանջում է, Ձեր իսկ անվտանգության համար խստորեն հետևեք ճանապարհային երթևեկության կանոններին, զգոն եղեք, որովհետև ցանկացած անուշադրություն կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի՝մասնավորապես հաշվի առնելով հանրապետությունում մեկնարկած զորակոչով պայմանավորված ավտոմեքենաների շարժի ակտիվությունը։



https://armlur.am/wp-content/uploads/2020/07/107745527_1132815330418343_4758857722090259366_o-1.jpg