Մահացել է Կոտ-դ’Իվուարի վարչապետը

Մահացել է Կոտ-դ’Իվուարի վարչապետ Ամանդո Գոն Կուլիբալին: Այս մասին հայտնում է «BBC News»-ը:

Երկրի կառավարության 61-ամյա ղեկավարը որպես նախագահի թեկնածու ընտրվել էր իշխող կուսակցության կողմից։ Նա պետք է առաջադրվեր նախագահի պաշտոնում հոկտեմբերին այն բանից հետո, երբ նախագահ Ալասան Օուաթարան հրաժարվեց առաջադրվել երրորդ ժամկետի համար:

Նշվում է, որ Գոն Կուլիբալին վերջերս էր վերադարձել Ֆրանսիայից, որտեղ երկու տարի բուժում էր ստանում: Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ:

Երկրի նախագահի խոսքով՝ վարչապետը կաբինետում անցկացվող ամենշաբաթյա հանդիպման ժամանակ իրեն վատ էր զգացել: Նա հոսպիտալացվել էր և ավելի ուշ մահացել հիվանդանոցում: