Ականատեսը հրաշքով բռնել է հրդեհի ժամանակ պատուհանից դուրս ընկած երեխային. տեսանյութ

Համացանցում մեծ դիտումներ է հավաքում այն տեսանյութը, երբ ԱՄՆ-ում ականատեսը բռնել են մի երեխայի, ով պատուհանից դուրս է ընկել հրդեհի ժամանակ:

Դեպքը տեղի է ունեցել Արիզոնայի Ֆենիքս քաղաքում հուլիսի 3-ին, հայտնում է usatoday.com- ը: Երեք տարեկան երեխային կրակից փրկելու համար, մայրը ստիպված է եղել նետել պատուհանից: Դա տեղի է ունեցել 28-ամյա մարզիկ՝ Ֆիլիպ Բլանկսի աչքի առաջ `Նա կարողացել է վերջին պահին բռնել երեխային:

«Վերջիվերջո, սա իմ գործն է», — ասում է Բլենքսը, ով եղել է նախկին ծովային և այժմ աշխատում է որպես թիկնապահ:

Ըստ նրա, մինչ նա վազում էր տան պատուհանների տակ, նա երեխայից բացի ոչինչ չէր տեսնում: Արդյունքում, աղջիկը ընկել է նրա ձեռքերի մեջ :

Փոքրիկը ստացել է կապտուկներ, բայց ողջ է մնացել, ինչպես իր 8-ամյա քույրը: Բայց ցավոք, աղջիկների մայրը հրդեհի ժամանակ մահացել է: