ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է Պեկինի և Մոսկվայի օգնությունը աֆրիկյան երկրներին

Չինաստանի օգնությունը և Ռուսաստանինը՝ ավելի քիչ, աֆրիկյան երկրներին բացատրվում է միայն Պեկինի և Մոսկվայի ցանկությամբ՝ առաջ տանել իրենց տնտեսական շահերը, այլ ոչ թե՝ մարդասիրական դրդապատճառներով: «Ամերիկայի ձայնը»-ի փոխանցմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Երբ Միացյալ Նահանգները գալիս են մարդասիրական օգնությամբ, դա հենց այդպես է: Մենք շարունակում ենք մնալ զարգացման աջակցության ամենամեծ աղբյուրն Աֆրիկայի մայրցամաքում: Մենք կշարունակենք դա անել գործող վարչակազմի օրոք, դա մենք դա անում ենք, քանի որ դա ճիշտ է, մենք կարծում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է՝ օգնել մարդկանց Աֆրիկայի ներսում: Երբ դա անում են չինացիները, օգնությունը միշտ ինչ-որ բանի դիմաց է»,- նշել է Մայք Պոմպեոն։

Մայք Պոմպեոն պարզաբանել է, թե ինչպիսին է նա տեսնում աֆրիկյան երկրներին Չինաստանի օժանդակության նպատակները․ «Այն նպատակ ունի էլ ավել լցնել ռեժիմի առաջնորդների գրպանները, և գրեթե միշտ չի համընկնում թափանցիկության և օրենքի գերակայության հետ։ Կարծում եմ, որ աֆրիկյան շատ երկրներ դա արդեն նկատել են: Այդ օգնության ֆասադը լավ և ճիշտ է թվում, սակայն ժամանակի ընթացքում պարզվում է, որ նրանք հաճախ ինչ-որ մեկին կաշառում են երկրի ներսում: Եվ երկրորդը՝ երբ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պարտավորվում է ինչ-որ բան կառուցել՝ լինի դա ճանապարհ, կամուրջ կամ ենթակառուցվածքային նախագիծ, օրինակ՝ ամբարտակ, ապա հետո պարզվում է, որ նրանք մի բան են արել, ինչը պատվիրատուներն իրականում չէին ցանկանում»: