Բոլիվիայի ժամանակավոր նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Ագնեսը վարակվել է կորոնավիրուսով: «ՌԻԱ Նովոստի»- լրատվական գործակալության փոխանցմամբ այս մասին քաղաքական գործիչը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում։

«COVID-19-ի թեստի արդյունքները դրական էին, իմ վիճակը նորմալ է, կաշխատեմ իմ մեկուսացումից»,- գրել է նա։

Ավելի վաղ հիվանդության մասին հայտնել էին նաեւ երկրի առողջապահության նախարարը, Կենտրոնական բանկի ղեկավարը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարը: