Ձերբակալվել է Իրանի 35-ամյա քաղաքացի, որը կասկածվում է «Արայի ամրոց» հոթելում 2 տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններից մեկի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Շ. Ա-ն, տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:

Ըստ կայքի՝ նշված տարածքային ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Երևանում հայտնի «Արայի ամրոց» հոթելից ոստիկանություն են բերման ենթարկել Շ. Ա-ին, և պարզվել է, որ նա նշված հոթելում կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա Ա. Ն-ի և 17-ամյա Ա. Մ-ի նկատմամբ։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: