«Ռոման» Մխիթարյանի փոխանցումը «հավերժացրել» է գրաֆիկայով

«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Ա սերիայի եզրափակիչ խաղում հաղթական գոլի գրաֆիկական պատկերն է պատրաստել։ Գրաֆիկան տեղադրված է ակումբի Facebook–յան էջում։

Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի խաղում «Ռոման» նվազագույն 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։

Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում առանձնացավ գոլով և գոլային փոխանցմամբ։ Ընդմիջումից առաջ 31-ամյա հայ կիսապաշտպանը հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում Հենրիխը արեց իր «ֆիրմային» անցումն ու փոխանցում կատարեց Ժորդան Վերետուին, որը կարողացավ մեծ հեռավորությունից գնդակն ուղարկել դարպասը։