Սեուլի քաղաքապետն ինքնասպան է եղել սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներից հետո

Սեուլի քաղաքապետը՝ Հարավային Կորեայի նախագահի թեկնածու և մարդու իրավունքների գծով նախկին փաստաբան, ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում է «AFP»-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Պակ Վոն-սունը, որի մարմինը հայտնաբերվել է մայրաքաղաքային լեռան վրա, այսօրվա դրությամբ ամենաազդեցիկ քաղաքական գործիչն էր, որը ներգրավված էր Հարավային Կորեայում ոտնձգությունների գործում՝ շատ հայրապետական հասարակությունում, որտեղ #MeToo շարժումը բազմաթիվ ականավոր մարդկանց անկման հանգեցրեց մի քանի ոլորտներում:

Պակը ներողություն է խնդրել իր՝ ձեռքով գրած նամակում, որը գտնվել է նրա պաշտոնական նստավայրում։ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովք իմ կողքին է եղել իմ կյանքում»,- գրել է նա՝ խնդրելով դիակիզել իրեն և մոխիրր ցրել իր ծնողների գերեզմանների վրա: «Ես ցավում եմ իմ ընտանիքի համար, որին ես միայն ցավ եմ պատճառել: Մնաք բաորվ»,- գրել է նա:

Պակը գրեթե տասը տարի ղեկավարում էր Հարավային Կորեայի հսկայական մայրաքաղաքը, որտեղ բնակվում է երկրի բնակչության գրեթե հինգերորդ մասը։
Նա հաղթել է երեք ընտրություններում՝ խթանելով գենդերային և սոցիալական հավասարությունը և չէր թաքցնում իր հավակնությունները փոխարինել գործող նախագահ Մուն Չժե Ինին 2022 թվականին:

Նրա մահը վրա հասավ երկու օր անց այն բանից հետո, երբ նրա նախկին քարտուղարը բողոք էր ներկայացրել ոստիկանություն սեռական ոտնձգությունների մասին։

Նա պնդում էր, որ Պակն «աշխատանքային ժամերին» «սեռական ոտնձգություններ և ոչ պատշաճ ժեստեր» է կատարել, այդ թվում՝ պնդելով, որպեսզի կինը գրկի իրեն գրասենյակին կից ննջասենյակում: Քարտուղարուհու խոսքով՝ Պակն ուղարկել է «իր ներքնազգեստով սելֆին՝ անպարկեշտ մեկնաբանություններով»:
Ոստիկանությունը հաստատել է, որ բողոքը ներկայացվել է, բայց հրաժարվել է հաստատել մանրամասները: