«Tesla»-ն մոտ է ամբողջությամբ անվարորդ ավտոմեքենա ստեղծելուն

«Tesla» ընկերությունը շատ մոտ է ամբողջությամբ անվարորդ ավտոմեքենա ստեղծելուն: Այս մասին հայտարարել է Tesla ընկերության համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:

«Կարծում եմ՝ դա տեղի կունենա շուտով»,- ասել է Մասկը Շանհայում արհեստական ինտելեկտի հարցով համաշխարհային ամենամյա համաժողովի բացման ժամանակ:

«Ես վստահ եմ, որ 5-րդ մակարդակի ավտոնոմիայի համար բազային ֆունկցիոնալությունը կավարտվի այս տարի»,-նշել է նա: