Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու դին հայտնաբերվել է

Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ։

Ժամը 18։44-ին փրկարարները հայտնաբերել են Արայիկ Հ․-ի (ծնված 1983 թ․) դին։