Հայ զինվորների լեզգինկան ցնցել է համացանցը․ տեսանյութ

Արցախյան զորամասերից մեկի զինծառայողները լեզգինկա են պարել։ Պարի տեսագրությունը հրապարակվել է «Հայոց Ազգային Բանակ» ֆեյսբուքյան էջում։

«Մատաղիսի զինվորների անակնկալը «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամներին․ գեղեցիկ բեմադրված պար` լեզգինկա»,- նշված է տեսանյութի նկարագրություններում:

Զինվորների վարակիչ պարն անտարբեր չի թողել նաև էջի հետևորդներին: Նրանք բազմաթիվ բարեմաղթանքներից զատ` հայ զինվորներին մաղթել են իրենց ծառայության ամբողջ ընթացքում նման բարձր տրամադրություն ունենալ: