Առաջիկա ժամերին Տավուշի մարզում ճգնաժամային տեղեկատվական կենտրոն կստեղծվի

Առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը։ Տեղեկությունը հայտնում է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։

«Կենտրոնը կտեղակայվի մարզպետարանի շենքում: Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։