Էժան սմարթֆոն՝ «Apple»-ից

Apple-ը սմարթֆոն է պատրաստում A13 պրոցեսորի հիման վրա՝ 200-300 դոլար գնի միջակայքում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Նշենք, որ Apple A13 Bionic-ի միաբյուրեղային համակարգ է օգտագործվում iPhone 11-ում, iPhone 11 Pro-ում, iPhone 11 Pro Max-ում եւ iPhone SE 2020-ում: Դրա հայտնվելն այդքան էժան դեւայսում կապահովի մեծ արագագործություն եւ այն կդարձնի իր գնային կարգում ամենաարագ սմարթֆոնը:

Բացառված չէ, որ դա կլինի շատերի կողմից սպասվող iPhone SE 2 Plus-ը՝ 5,5 դյույմ էկրանով, Apple A13 Bionic պրոցեսորով եւ կողմնային եզրին մատնահետքերի սքաներով: Ամենայն հավանականությամբ, խոսքը հենց այս սմարթֆոնի մասին է: Գլխավորն այն է, որ հանուն էժանացման «չկտրեն» նորույթի օպերատիվ հիշողության ծավալը:

Դրանից բացի, լուրեր են պտտվում iPhone SE 3 մոդելի մասին: Ենթադրվում է, որ նորույթը նաեւ բավականին արագ կթողարկվի՝ նոր տարբերակի թողարկումից հետո մեկ տարվա ընթացքում: Չնայած դա դեռեւս չեն հաստատել Կուպերտինոյից՝ բուն ֆիրմայի կողմից: