Նավթի համաշխարհային գները նվազում են

Երեքշաբթի՝ հուլիսի 14-ին, նավթի համաշխարհային գները նվազում են: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 2․07 տոկոսով և կազմել 39.27 դոլար մեկ բարելի դիմաց։ Այս մասին հայտնում է «Russia Today»-ը։

Brent տեսակի նավթի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսները նվազել են 1․83 տոկոսով և կազմել 41.94 դոլար մեկ բարելի դիմաց: