ՀՅԴ-ական երիտասարդները բորշչով լի տարաները նետեցին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ

Այսօր՝ հուլիսի 15-ին ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առջև: «Մենք եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած ճաշը, ուզում ենք ասել՝ կերե՛ք այդ բորշչը և սո՛ւս մնացեք»,- հայտարարել են ՀՅԴ-ական երիտասարդները և բորշչով լի տարաները նետել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան շենքի ուղղությամբ:

Բողոքի պաստառներով և «Ուկրաինա՛, մի՛ սադրիր», «Մի՛ աջակցեք ագրեսորին» վանկարկումներով նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել Ուկրանիայի ԱԳՆ-ի երեկվա կոչի վերաբերյալ: