Գերմանիայի կառավարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Գերմանիայի կառավարությունն անչափ մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների եւ հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեեկություններով: «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ խուսափել հետագա սադրիչ հայտարարություններից ու գործողություններից»,- ի պատասխան DW-ի հարցման ասել են Գերմանիայի ԱԳՆ-ից: 

Բեռլինը միաժամանակ հակամարտության երկու կողմերին կոչ է արել «օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների կայուն մեխանիզմը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով վերադառնալ հարցի էության շուրջ կառուցողական երկխոսության»: Գերատեսչությունից ընդգծել են, որ Գերմանիան որպես Մինսկի խմբի անդամներից մեկը լիովին աջակցում է իր երեք համանախագահների ջանքերին: