«Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբի ահազանգը կեղծ էր. ԱԻՆ

«Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ էր։

Նշենք, որ դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարների, ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել էր 1800 քաղաքացի։