Նավթի գները նվազում են

Հինգշաբթի՝ հուլիսի 16-ին, աճուրդի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։Այս մասին հաղորդում է «Russia Today»-ը:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0.75 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 40․89 դոլար:

Brent տեսակի նավթի սեպտեմբեր ամսվա մատակարարման ֆյուչերսները նվազել են 0․57 տոկոսով եւ կազմել 43․54 դոլար մեկ բարելի դիմաց: