Tesla-ն մտադիր է դադարեցնել Կալիֆոռնիայում իր գործարանի աշխատանքը

Ամերիկյան «Tesla» ընկերությունը մտադիր է դադարեցնել Ֆրիմոնթի (Կալիֆոռնիա նահանգ) իր գործարանի աշխատանքը, քանի որ այնտեղ նախատեսում է տեղադրել նոր հոսքագիծ: Այս մասին հաղորդում է ամերիկյան «Electrek» պորտալը:

Պորտալի աղբյուրների խոսքով՝ ձեռնարկությունում արտադրական հզորությունների մեծացման գործընթացն արդեն սկսվել է: Սպասվում է, որ նոր հոսքագիծը կիրառելու են էլեկտրաշարժիչով «Model Y» նոր քրոսովերների հավաքման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, գործարանի աշխատանքը կարող են դադարեցնել արդեն ընթացիկ ամսվա վերջին: Չի հստակեցվում, թե ձեռնարկությունը որքան արագ կբացվի:

Ֆրիմոնթում գտնվող «Tesla»-ի գործարանում արտադրում են էլեկտրամոբիլներ եւ տարբեր բաղադրիչներ, այնտեղ աշխատում է մոտ 10 հազար մարդ:

«Tesla»-ն 2003 թվականին հիմնադրել է գործարար Իլոն Մասկը: Ընկերությունը սկզբում մասնագիտացած էր էլեկտրամոբիլների արտադրության ուղղությամբ, բայց հետո սկսեց զբաղվել նաեւ էներգակուտակիչ համակարգերի ստեղծմամբ: