«Բռնակալ Ալիևին պետք է ոչ թե լայնածավալ պատերազմ, այլ սահմանային սադրանքների շարք»․ Լապշին

Հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքներին: Ըստ նրա՝ դրանք դատարկ խոսքեր են, և ադրբեջանցիները երբեք այդ քայլին չեն գնա: «Բռնակալ Ալիևին պետք է ոչ թե լայնածավալ պատերազմ Հայաստանի հետ, այլ սահմանային սադրանքների շարք՝ աղքատացող ադրբեջանցիներին իրական խնդիրներից շեղելու համար: Ադրբեջանի եկամտի 80%-ը գալիս է նավթի վաճառքից, իսկ այսօր աշխարհում նավթի գների անկման պատճառով երկիրը հայտնվել է կոտրած տաշտակի առաջ: Ադրբեջանում կորոնավիրուսի նկատմամբ վերահսկողությունը բացակայում է, ինչի հետ կապված ևս ավելացել է քաղաքացիների վրդովմունքը»,- գրել է Լապշինը: