ՌԴ իրավապահների կողմից 1995 թվականից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 16-ին Մաշտոցի բաժին բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Նորիկ Մ.-ին, որը 1995 թ. հունիսից ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: