Mastercard- ը կփոխի արժույթի փոխանակման կանոնները

Mastercard միջազգային վճարային համակարգը օգոստոսի 11-ից եվրոյի կամ դոլարի քարտերով գնումները վճարելիս փոխանակումը կանի գործողությունը կատարելու օրվա փոխարժեքով, հայտնում է РБК-ն՝ հղում անելով վճարային համակարգի տեղեկատուին:

Այժմ փոխանակումը եւ դուրսգրումը կատարվում են գնումից մի քանի օր անց` վճարման համակարգի կուրսով` գործարքի ավարտի օրը: Այս կերպ հաճախորդը կարող է բախվել ավելի մեծ դուրսգրման, քան սպասում էր, եթե այդ ընթացքում կուրսը փոխվել է: