Ֆրանսիայում այրվում է ամենամեծ գոթական տաճարը՝ Սուրբ Պողոս-Պետրոսը

Ֆրանսիայի արևմտյան Նանտ քաղաքում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ -ը, շաբաթ օրը հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

Հրդեհի դեմ պայքարի համար մոբիլիզացված է մոտ 70 հրշեջ:

Ըստ հեռուստաալիքի, հրդեհի մասին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում: Հեռարձակված կադրերում երևում է, թե ինչպես է տաճարի երկու աշտարակների միջև ընկած պատուհանից սև ծուխ թափվում:

«Հրդեհի տարածումը դեռևս չի հաջողվել առնել հսկողության տակ», — AFP- ի խոսքերն է մեջբերում հրշեջներից մեկը: «Սա լուրջ հրդեհ է»:

 Նանտում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը հիմնադրվել է 1434 թվականին և կառուցման համար պահանջվել է 457 տարի` մինչև 1891 թվականը: Սա Ֆրանսիայի ամենամեծ գոթական եկեղեցիներից մեկն է: