Սուրբ Պետրոսի և Պավելի տաճարը հրկիզելու գործով բերման է ենթարկվել Ռուանդայի 39-ամյա քաղաքացի

Սուրբ Պետրոսի եւ Պավելի տաճարը կանխամտածված հրկիզելու գործով կասկածյալը բերման է ենթարկվել, հաղորդում է RFI-ը։

Le Figaro-ի հաղորդմամբ՝ նա Ռուանդայի 39-ամյա քաղաքացի։ Դատախազությունը խնդրում է եզրակացություններ չանել նրա մեղավորության մասին։

Թերթի տվյալներով՝ կասկածյալը բերման է ենթարկվել շաբաթ՝ հուլիսի 18-ին՝ հրդեհի օրը։

RTL-ի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է Ռուանդայի քաղաքացուն, որն աշխատել է պատրիարքարանում, եւ կարող էր հրկիզման եղանակով «զայրույթն արտահայտել» իր վիզայի ժամկետի ավարտի կապակցությամբ։ Այդուհանդերձ, Նանտի դատախազ Պիեր Սենը նշել է, որ դեռեւս «ոչինչ թույլ չի տալիս» մեղադրանք ներկայացնել նրան այդ հանցանքի համար։ Նա բերման է ենթարկվել, քանի որ իրավապահները գտել են անհամապատասխանություն այդ օրը նրա տեղաշարժման գրաֆիկում։