Twitter-ը հեռացրել է Թրամփի հրապարակումից տեսանյութ հեղինակային իրավունքի համար բողոքի պատճառով

Twitter-ը տեսանյութ է հեռացրել նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումից հեղինակային իրավունքի համար բողոքի կապակցությամբ։

Տեսանյութը, որում հնչել է Linkin Park խմբի երաժշտությունը, շաբաթ հեռացվել է ԱՄՆ նախագահի էջից, փոխարենը հայտնվել է ծանուցում, որ այն ապաակտիվացել է՝ ի պատասխան հեղինակային իրավունքի սեփականատիրոջ ծանուցման։

Twitter-ը հեռացրել է տեսանյութը, որը Դոնալդ Թրամփը վերցրել էր Սպիտակ տան սոցցանցերի գծով տնօրեն Դեն Սքավինոյից հեղինակային իրավունքի սեփականատեր Machine Shop Entertainment ընկերության համապատասխան ծանուցումից հետո։

Համաձայն LinkedIn-ի տեղեկատվության՝ Machine Shop-ը ընկերություն է, որի սեփականատերը հենց Linkin Park խումբն է։