Արմավիրի մի քանի հասցեներում ռումբի մասին ահազանգ է ստացվել

Հուլիսի 20-ին՝ ժամը 10:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: