Բողոքի ակցիաներ սփյուռքում․ տեսանյութ

Երեկ՝ հուլիսի 19-ին ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգթոնում գտնվող Ադրբեջանի դեսպանատան առջև: Ինչպես երևում է տեսանյութում, այնտեղ ներկա են եղել նաև ադրբեջանցիներ։

Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Փարիզում գտնվող Ադրբեջանի դեսպանատան առջև։

Դրոշներով, հայրենասիրական երգ ու պարով ևս մեկ ակցիա էլ կազմակերպվել է Գերմանիայի Քյոլն քաղաքում։

«Ղարաբաղը մերն է», «Ադրբեջան՝ ագրեսոր», «Ադրբեջան՝ ռասիստ» վանկարկումներով բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Ամստերդամում գտնվող Ադրբեջանի դեսպանատան առջև։