Թրամփը կանխագուշակել է ԱՄՆ-ի համար սարսափելի հետևանքները, եթե Բայդենն ընտրվի նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխագուշակել է երկրի համար սարսափելի հետևանքներն այն դեպքում, եթե երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը։

«Արմատական ձախակողմյա դեմոկրատները, որոնք լիովին վերահսկում են Բայդենին, ոչնչացնում են մեր երկիրն այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք։ Աներևակայելի սարսափելի իրադարձություններ տեղի կունենան Ամերիկայում։ Հայացք նետեք Փորթլենդին, որտեղ քաղաքական գործիչները բոլորովին դեմ չեն 50-օրյա անարխիային։ Մենք օգնություն ենք ուղարկել։ Տեսեք Նյու Յորքը, Չիկագոն, Ֆիլադելֆիան։ Ո՛Չ», — գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։