1 տարեկան երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ 1 տարեկան երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան-Առինջ թաղամասից։ Նա անզգուշաբար վայր է ընկել բնակարանի պատուհանից, որը 4-րդ հարկում է։

Բժիշկներն այժմ պայքարում են երեխայի կյանքի համար։

Մանրամասները՝ shamshyan.com ։