Դանակահարություն Գինեվետ գյուղում

Հուլիսի 19-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքով, քերծվածքներով եւ ճակատի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց պարզեցին, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել է վնասվածքները։ Պարզվեց նաեւ կասկածյալի ինքնությունը: Գինեվետ գյուղի 38-ամյա բնակիչը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն եւ խոստովանեց կատարածը։

Հանցագործության գործիք դանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։