Թրամփը նախատեսում է ԱՄՆ մի քանի խոշոր քաղաքներ ուղարկել իրավապահ մարմինների աշխատակիցների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է իրավապահ մարմինների աշխատակիցների ուղարկել ԱՄՆ մի քանի խոշոր քաղաքներ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Մենք կներգրավենք իրավապահ մարմիններին,- հայտարարել է Թրամփը: — Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա քաղաքներում»:

Թրամփը Նյու Յորքը, Չիկագոն, Ֆիլադելֆիան, Դեթրոյթը, Բալթիմորը և Օքլենդը, Կալիֆոռնիա նահանգը հիշատակել է որպես հնարավոր վայրեր դաշնային ուժերի ուղարկման համար՝ նշելով, որ այս քաղաքներից շատերի քաղաքապետերը «լիբերալ դեմոկրատներ են»: Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆութը «Թվիթերում» հաճախ է Թրամփին քննադատում:

Միաժամանակ Օրեգոնի տեղական իշխանությունները, ինչպես նաև Կոնգրեսի անդամները Թրամփին կոչ են արել ազատել Պետքարտուղարության ներքին անվտանգության աշխատակիցներին Փորթլենդում իրավիճակի կարգավորումից:

«Նրանք այնտեղ են եղել 3 օր և իսկապես շատ կարճ ժամանակահատվածում ֆանտաստիկ աշխատանք են կատարել, առանց խնդիրների,- ասել է Թրամփը: — Նրանք շատ մարդկանց են ձերբակալում ու բանտ ուղարկում: Դրանք անարխիստներ են»:

Անցյալ շաբաթ դաշնային իշխանությունները սկսել էին ճնշել Փորթլենդի բողոքի ցույցերը՝ օգտագործելով արցունքաբեր գազ և մի քանի ակտիվիստների ձերբակալելով առանց պատճառները պարզաբանելու: Չնայած այս մարտավարության դեմ բողոքներին, Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն նահանջի և ներողություն չեն խնդրի: